Ալմաթիում ընթացող ԱՊՀ երկրների տնտեսական խորհրդի 51-րդ նիստին ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են քննարկվել։ Նիստին մասնակցել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
Ինչպես հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Նիկանորովը, նիստին մասնակցել է ԱՊՀ 11 պետությունների ներկայացուցիչներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստին մասնակցում է նաեւ Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ «Օրակարգը տնտեսական համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ է ներառել»,- ընդգծել է նա։
Մասնավորապես, հայտնել է Նիկոնորովը, քննարկման առարկա է դարձել ԱՊՀ անդամ երկրների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը մինչեւ 2020 թվականը, ազատ առեւտրի գոտու պայմանագրի նախագիծը եւ այլն։

ԱՊՀ Տնտեսական խորհրդի հաջորդ նիստը որոշվել է անցկացնել դեկտեմբերի 9-ին Մոսկվայում։