Բաղդադի արեւմուտքում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, պայթյունների շարք է գրանցվել։ 5 մարդ զոհվել է, եւս 12-ը՝ վիրավորվել։ Ինչպես հայտնել են տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչները, Իրաքի մայրաքաղաքի Գազալիայի շրջանի սուննիների բնակելի թաղամասում տեղադրված հինգ պայթուցիկ սարքերը գրեթե միաժամանակ են գործի դրվել:
Վիրավորներից որոշները ծանր վիճակում են։ Ահաբեկչության պատասխանատվությունն Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռեւս չի ստանձնել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։




























