ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 66-րդ նստաշրջանի ամբիոնից դուր չի եկել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին: Քաղցկեղով հիվանդ Չավեսը չի մասնակցել նստաշրջանին, քանի որ քիմիաթերապիայի 4-րդ կուրսն է անցնում:

Օբամայի ելույթի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Չավեսը նշել է. «ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ԱՄՆ նախագահի ելույթը «ցինիզմի հուշարձան է»: Նրա դեմքի արտահայտությունը ակնհայտորեն ցույց էր տալիս այդ ցինիզմը: Խաղաղության կոչ անող Օբաման ի՞նչ իրավունք ունի նման բան ասել», գրում է Federal Press World News-ը:

Հիշեցնենք, որ Օբամայի ելույթը, որն այնքան դուր չէր եկել Չավեսին, կապված էր Իսրայելի եւ Պաղեստինի հարաբերությունների հետ: ԱՄՆ հանդես է գալիս Պաղեստինի ճանաչման դեմ: