Աբխազիայից հետո խաղաղօվկիանոսյան ոչ մեծ պետություն Տուվալուն՝ Պոլինեզիայում, ճանաչել է Հարավային Օսիան։ Սուխումի այցելելու հաջորդ օրը Տուվալուի վարչապետ Վիլլի Թելավին ժամանել է Ցխինվալ եւ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարություն է ստորագրել։ Տուվալուն ՄԱԿ-ի անդամ է։
Հիշեցնենք, որ Աբխազիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթը ստորագրվել էր սեպտեմբերի 18-ին, սակայն պաշտոնական տեղեկությունն այդ մասին Աբխազիայի ԱԳՆ-ն հրապարակել է միայն այսօր։
Աբխազիայի ակնախությունն ավելի վաղ ճանաչել էին Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան եւ Նաուրուն:




























