Ժիրայր Սեֆիլյանի քաղաքցիության իրավունքի պաշտպանության կոմիտեն» խնդրանքով դիմել է Շվեդիայի թագավորական համալսարանի պրոֆեսոր պարոն Արամայիս Միրզախանյանին` նախաձեռնել ստորագրահավաք համաժողովի մասնակիցներից Ժիրայր Սեֆիլյանին եւ Սարգիս Հացպանյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար:

Նշենք, որ Միրզախանյանը այս օրերին Երեւանում մասնակցել է սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների համահայկական 4-րդ համաժողովին:

ՀՀ նախագահին ուղղված նամակ խնդրանքը համաժողովի մասնակից 58 սփյուռքահայերի ստորագրությամբ «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե»-ի համակարգող Աղավնի Սահակյանը այսօր՝ սեպտեմբերի 23-ին հանձնել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկների, դիմումների ու բողոքների բաժին։