Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության գա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կհեռանա Հայաստանից։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ինքը` Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով հարցին, թե եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից գա իշխանության, կաշխատի՞ նրա հետ, թե` ոչ:

«Ես ներողություն կխնդրեմ ֆուտբոլային հասարակությունից, հրաժարական կտամ, եւ կհեռանամ Հայաստանից: Դուք չեք պատկերացնում, թե ժամանակին նա ինչ է արել իշխանությունում: Բոլորդ գիտեք՝ ովքեր են զբաղվել զինամթերքով` Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր ոհմակը: Ովքեր են զբաղվել թմրաբիզնեսով: Գնացեք Ավան, հարցրեք, թե ոնց եմ վարվում թմրադեղերով զբաղվողների հետ»,- ասել  է  ՀՖՖ նախագահը, նշելով, որ  պատժում է նրանց:

Դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է դատի տա իրեն այսօրվա մեղադրանքների համար, Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Ես դատարանում կապացուցեմ»: