Այսօր` սեպտեմբերի 23-ին, Սաուդյան Արաբիայից, վերականգնողական կուրսից վերադարձած Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը հանդես է եկել առաջին հայտարարությամբ: Նա կոչ է արել կառավարական ուժերին եւ ընդդիմությանը դադարեցնել կրակը եւ բանակցություններ սկսել, հաղորդում է Associated Press-ը:
Սալեհը վիրավորվել էր հունիսի 3-ին մզկիթի ռմբակոծման ժամանակ, որը գտնվում է Սանայում նախագահական պալատի մոտ: Սկզբնապես հաղրոդվում էր, որ պետության ղեկավարը «թեթեւ վիրավորվել է», սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սալեհը սրտի շրջանում գնդակի 7,6 սմ-անոց մնացորդ է հայտանաբերվել:
Բացի այդ, Սալեհը ստացել է երկրորդ կարգի դեմքի այրվաքծներ: Այնուհետեւ նա հեռացել էր Սաուդյան Արաբիա բուժման համար: Ընդդիմադիրները պնդում էին, որ Սալեհը պետք է վերադառնա Եմեն: Եմենում արդեն 8 ամիս, ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք պահանջում են Սալեհի հրաժարականը: Նա ղեկավարում է արդեն 33 տարի:




























