Վրաստանի ԱԳ նախարարությունը քննադատում է Ռուսաստանի պետդումայի կողմից համաձայնագրի վավերականացումը, որը նախատեսում է միացյալ ռազմաբազաների տեղադրում Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի տարածքում: «Ռուսաստանի այդ վտանգավոր քայլերը հակասում են ընդունված նորմերին եւ միջազգային իրավունքի սկզբունքներին, Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին եւ վտանգ են ստեղծում ոչ միայն Կովկասի,Սեւծովյան եւ Կասպյան շրջանների, այլ նաեւ ամբողջ Եվրոպայի խաղաղության եւ կայունության համար», հայտարարում է Վրաստանի ԱԳՆ-ը:

Վրացական ԱԳՆ կարծիքով, ռազմական բազաների մասին համաձայնագրի վավերականացումը հակասում է Եվրոպայում սովորական զինվորական ուժերի Պայմանագրի պահանջներին, հաղորդում է BBC-ին: