Ֆրանսիայի դատարաններից մեկի մոտ, ուր փարանջա կրելու համար երկու մահմեդական կանանց դատալսում է ընթացել, իսլամ ակտիվիստուհի եւ միայնակ մայր 32-ամյա Քենզա Դրիդերը հայտարարել է հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվելու իր մտադրության մասին։

Եթե նա նախագահ ընտրվի, ապա անպայման կպաշտպանի ֆրանսիացի կանանց իրավունքերը, այն, թե ինչպես են նրանք ցանկանում հագնվել, հայտնում է InoPressa-ն:

Համաձայն նոր օրենքի՝ հասարակական վայրերում փարանջա կրելը քրեական հանցանք է համարվում, որի համար պետք է 150 եվրո տուգանք վճարել, որոշ դեպքերում քաղաքացիական դաստիարակության կուրսեր անցնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի դատարանը սեպտեմբերի 22-ին մեղավոր էր ճանաչել եւ ստիպել էր տուգանք վճարել երկու մահմեդական կանանց՝ Հինդա Ահմասին եւ Քենզա Դրիդերին,ովքեր խախատել էին օրենքը եւ հասարակական վայրում դեմքը ծածկող հագուստ կրել։ Նրանք պետք է 120 եւ 80 եվրո տուգանք վճարեն։

Կանանցից մեկն ասել էր, որ վիճարկելու է կայացված որոշումը։ Նա նշել էր, որ պետք եղած դեպքում պատրաստ է գնալ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։