Նախիջեւանում դասակի հրամանատար է վիրավորվել։

Զինծառայող Վիդադի Հուսեյնովը մաքրել է ծառայողական զենքը։ Զենքը մաքրելու ժամանակ այն կրակել է, ինչի արդյունքում դասակի հրամանատար, ավագ լեյտենենտ Բալաբեյ Վեյսալովը ոտքին թեթեւ վնասվածք է ստացել, սեպտեմբերի 23-ին հայտնել է Trend-ը։