Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքում սպասվում է ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական ուժերի ելույթները:

Ավանդույթի համաձայն հանրահավաքը վարում է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Անցած հանարահավքների ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարել են հանրահավաքային շարժման ակտիվացման մասին:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ շատ է հանդիպում քաղաքացիների հետ: «Նրանք վիրավորված են զգում իրենց` նվաստացած եւ անպաշտպան, որովհետեւ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց եւ իրենց հայրենիքի հետ: Ես նրանց ասում եմ` քաջալերվեք, որովհետեւ դուք եւ ձեր զավակներն ապրելու եք ազատ եւ անկախ Հայաստանում:

Մենք որոշել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց սպասարկու տգետ օլիգարխները ժողովրդից թալանածը մինչեւ վերջին կոպեկը վերադարձնելու են ժողովրդին, ինչ էլ լինի նրանց անունը` «Նեմեց», «ույղուր», թե «ալբանացի»:

Նրանք կանգնելու են ժողովրդի դատաստանի առջեւ` անկախ գլխի հաստությունից եւ տրամաչափից եւ պատասխան են տալու Երեւանի կենտրոնում մարդկանց արյունը հեղելու, մարդկանց լլկելու, ժողովրդին հալածելու համար:

Ավակազապետությունը Հայաստանում պետք է ոչնչացվի:

Մենք պայքարելու ենք այնքան, քանի դեռ մեր ձեռքերով չենք կերտել մեր հաղթանակը: Մենք որոշել ենք, եւ մենք ի կատար ենք ածելու մեր որոշումը»,- ասաց նա::