Իսրայելը մերժել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի փոխզիջումային առաջարկը, որը ենթադրում էր ճանաչել Պաղեստինի անկախությունը եւ նրան ՄԱԿ-ի կազմում ընդգրկել ոչ թե լիիրավ անդամի, այլ` դիտորդի կարգավիճակով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով իսպանական EFE գործակալությունը: Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Իգալ Պալմորը հայտարարել է, որ Սարկոզիի առաջարկը ժամանակավորապես է կիրառելի, սակայն «պետականության ձեռքբերմամբ չի կարելի կտրել անկյունները»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը առաջարկում էր որոշակի ժամկետներ սահմանել Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ համաձայնության ձեռքբերման հարցում. մեկ ամիս` բանակցություններ սկսելու համար, վեց ամիս` սահմանների եւ անվտանգության հարցերի շուրջ պայմանավորվելու համար եւ մեկ տարի` «վերջնական համաձայնագիր» կնքելու համար: Սակայն Թել Ավիվը համարում է, որ նման մոտեցումը օգուտ չի բերի իսրայելա-պաղեստինյան հարաբերություններին , հաղորդում  է NEWSru.com-ը: