«Ռոսիա» ավիաընկերության Սանկտ-Պետերբուրգ-Բաքու չվերթի օդանավը, մահացող ուղեւորի պատճառով սեպտեմբերի 23-ին չնախատեսված վայրէջք է կատարել «Շերեմետեւո-2» օդանավակայանում։

Բժիշկները, որոնք փորձել են փրկել նրան, եզրակացրել են, որ ուղեւորը թմրանյութի ազդեցության տակ է, նրա մոտ գերդոզավորում է։ Սակայն այս տեղեկությունն ավիաընկերությունում չեն հաստատել։

Ականատեսների խոսքով, ուղեւորին «շտապօգնության» մեքենայով տարել են, նրա հետագա ճակատագիրը պարզ չէ։

Որոշ ժամանակ անց ուղեւորներն այլ օդանավով մեկնել են։