Թաիլանդում ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 142-ի։ 2,5 ամիս շարունակվող հորդառատ անձրեւները ջրով են ծածկել հյուսիսային, հարավային եւ կենտրոնական 45 նահանգներ։ Ներկայումս ջրի տակ են Թաիլանդի 23 նահանգներ,հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Տարարեքի հետեւանքով, տուժել է 1,9 մլն մարդ։ Առավել տարածված են թոքաբորբը, մրսածությունը, մկանային ցավերը։ Տարերքը ոչնչացրել է 1,7 հազար դպրոց եւ 230 հիվանդանոց։
Տարերքի նոր հարվածը սպասվում է հաջորդ շաբաթվա կեսերին։



























