Հակաահաբեկչական ազգային կոմիտեն (ՀԱԿ) ահաբեկչություն է անվանել զինթղթակից Վլադլեն Տատարսկու սպանությունը։ ՀԱԿ-ի տվյալներով՝ հանցագործության մեջ ներգրավված են եղել «գործակալներ, որոնք համագործակցել են այսպես կոչված Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի (ԿՊՖ) հետ։ (Ֆոնդը ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն եւ արգելվել է, օտարերկրյա գործակալ է, այն լուծարվել է)»։ Ահաբեկչությունը կազմակերպվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից, տեղեկացրել են ՀԱԿ-ում, գրել է «Коммерсант»-ը։

ՀԱԿ-ում ավելացրել են, որ հետաքննությունը շարունակվում է։

Երեկ՝ ապրիլի 2-ին, տեղի է ունեցել պայթյուն Street Food Bar №1 սրճարանում։ Սրճարանում դասախոսություն էր կարդում զինթղթակից Վլադլեն Տատարսկին, նա զոհվել է։ Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ Քր.օր. 105 հոդվածի  2-րդ մասով (սպանություն ընդհանուր վտանգավոր եղանակով), այն հանձնվել է Ռուսաստանի քննչական կոմիտեին։ Այսօր՝ ապրիլի 3-ի առավոտյան Դարյա Տրեպովայի հանդեպ հայտարարվել է հետախուզում։ Ավելի ուշ ՆԳՆ-ն հաղորդել է նրան կալանավորելու մասին։ ՌԲԿ-ի տվյալներով՝ քննիչները չեն բացառում, որ Դարյա Տրեպովան կարող էր չիմանալ արձանիկի մեջ եղած պայթուցիկ նյութի մասին, որը նա նվիրել է Վլադլեն Տատարսկուն։