Երեւանի Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցավոր խմբի մահացած անդամը՝ Գուրգեն Հայրապետյանը, (մականունը` «Եթում»), Ռուսաստանում կատարած ավազակային հարձակման համար ազատազրկման էր դատապարտվել եւ պատիժը կրում էր Հայաստանում: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը, նա 22. 04. 2004թ.-ին ձերբակալվել է, 23.04.2004թ.-ին կալանավորվել: ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի, 316-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 6-րդ կետով դատապարտվել է 6 տարի 11 ամիս 28 օր ազատազրկման:

«Պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել 2010թ.-ի մարտի 23-ին»,- տեղեկացրեց Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման է ենթարկվել 13 անձ: Բերման ենթարկվածների մեջ շրջանառվում է ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու անունը, ըստ գլխավոր դատախազության` վերջինիս պատահաբար են բերման ենթարկել, երբ ստուգում էին ինչ-որ մեքենայի պատկանելության հարցը:

Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման է ենթարկվել 13 անձ:

Բերման ենթարկվածների մեջ շրջանառվում է ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու անունը, ըստ գլխավոր դատախազության` վերջինիս պատահաբար են բերման ենթարկել, երբ ստուգում էին ինչ-որ մեքենայի պատկանելության հարցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված օպերատիվ-որոնողական եւ քննչական գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը և Երևան քաղաքի վարչությունը 2011 թվականի սեպտեմբերի 23-ի  վաղ առավոտյան վնասազերծել են հանցավոր կայուն մի խումբ, որը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված ծանր հանցագործություններ  կատարելու մեջ:

Ստացած օպերատիվ տվյալների համաձայն, հանցավոր խումբը ծրագրում էր իրականացնել նոր հանցագործություն, ինչը ձախողվել է ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում: Հանցավոր խմբի անդամները ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերել են զինված դիմադրություն, ինչը հաջողվել է կանխել եւ հանցավոր խումբը վնասազերծվել է: Հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, հանցագործության գործիքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված և փախուստի դիմած անձանցից մեկը մահացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը: Կատարվում է նախաքննություն պարզելու բերման ենթարկված անձանց մեղսակցությունն ու դերակատարության աստիճանը մայրաքաղաքում տեղի ունեցած ծանր հանցագործություններին: