Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցած Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը պատվավոր կոչումներ է շնորհել բնագավառի մի խումբ ներկայացուցիչների:

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: