Իմ երաժշտությունն իմ հոգում է, եւ մի անգամ էլ ցանկացա այն կիսել բոլորի հետ։ Երեւանում, սեպտեմբերի 23-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց աշխարհահռչակ դաշնակահար Յաննին՝ ավելացնելով որ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին հանդիսատեսին անկնկալ է սպասվում։

«Մենք իմպրովիզ կանենք եւ կնվագենք՝ հաշվի առնելով լսարանի արձագանքը։ Կատարումների ցանկում փոփոխություններ են արվել հատուկ Հայաստանի համերգի համար։ Իմ երաժշտությունն իմ հոգում է, եւ մի անգամ էլ ցանկացա այն կիսել բոլորի հետ»,- ասաց Յաննին՝ նշելով, որ լինելու են ինչպես հին, այնպես էլ նոր կատարումներ։

Յաննին նաեւ ասաց, որ իրեն շատ է դուր եկել հայկական խոհանոցը։

Երաժիշտը ցանկություն հայտնեց կրկին գալ Հայաստան եւ ասաց, որ իր խմբի հայազգի ջութակահար Սամվել Երվինյանին իր եղբայրն է համարում։

Երվինյանն իր հերթին նշեց, որ համերգի ժամանակ շուրջ 20 ստեղծագործություններ կհնչեն։ Նա նշեց, որ Յաննիի հետ համագործակցում է 9 տարի եւ նրա հետ ծանոթացել է հայ հայտնի կոմպոզիտոր Արա Գեւորգյանի միջոցով։