Քիչ առաջ Երեւանի Խանջյանի փողոցում` «Վերնիսաժի» հարեւանությամբ, ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի ծեր կնոջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, «Ֆորդ» մակնիշի 11 ՏՍ 682 համարանիշի բեռնատարի վարորդը` 53-ամյա Զավեն Հարությունյանը վրաերթի է ենթարկել 70-75 տարեկան մի կնոջ:

Նախնական տվյալներով, կինը փողոցը հատելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Վրաերթից հետո կինը մարմնական վնասվածքներով, պառկած էր մայթեզրին, նրա գիտակցությունը տեղն է: Դեպքի վայր հասած «Շտապօգնության» աշխատակիցները նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: