Գարեգին Բ-ն, սեպտեմբերի 22-ին, ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Արգենտինայի Բուենոս Այրեսի մասնաճուղի տիկնանց հանձնախմբի ուխտավորներին` Դիանա Սարաֆյանի գլխավորությամբ:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն գոհունակությամբ անդրադարձել է նաեւ ՀԲԸՄ կարեւոր զորակցությանը Հայ առաքելական Ս. Եկեղեցու առաքելությանը:

ՀԲԸՄ Կենտրոնական վարչության պատվավոր անդամ Հարություն Սարաֆյանն ուխտավորների անունից իր շնորհակալությունն է հայտնել Կաթողիկսոին` հայության հոգեւոր կենտրոնում ցուցաբերած ջերմ ընդունելության համար: