Իսրայելա-եգիպտական սահմանին պատրաստվող ահաբեկչության մասին տեղեկատվության պատճառով Իսրայելի պաշտպանության բանակը զորքերի մարտունակությունը բարձրացրել է առավելագույնի, հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»։ Իսրայելցի զինվորականների տվյալներով, ՀԱՄԱՍ խմբավորումը Իսրայելի եւ Եգիպտոսի սահմանին գրոհ է պատրաստում, որպեսզի խանգարի Պակիստանի ինքնավարության ղեկավար  Մահմուդ Աբասի գործողություններին, ով սեպտեմբերի 23-ին կազմակերպության լիարժեք անդամակցության հայտով դիմել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը քննադատել էր պեղեստինյան ղեկավարության՝ ՄԱԿ-ին միանալու դիրքորոշումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Պաղեստինի անդամակցության հայտարարությունն արդեն փոխանցել է Անվտանգության խորհրդին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ամսաթիվը դեռեւս չի հաղորդվում։