Ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում այսօր 4,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ազգային օթերեւութաբանական վարչության տվյալներով, ցունամիի վտանգ չկա։ Երկրաշարժի օջախը գտնվել է օվկիանոսի հատակին՝ 20 կմ խորության վրա։

Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է եղել Իվատե նահանգի ափի մոտակայքում, որը հարեւան Միյագի եւ Ֆուկուսիմա շրջանների նման մարտյան տարերային աղետից լրջորեն տուժել էր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։