Թերթը գրում է, որ վերջին օրերին հայ-վրացական հարաբերություններում սկանդալ է հասունանում։ «Խնդիրն այն է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Սերժ Սարգսյանին չէր շնորհավորել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, այն պարագայում, երբ նման շնորհավորանքներով հանդես էր եկել նույնիսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
Նախօրեին էլ դադարեցվել է Վրաստանից Հայաստան գազի մատակարարումը, եւ վերը նկարագրվածի ֆոնին պաշտոնական պատճառաբանությունները, թե անջատումը տեխնիկական բնույթ ունի, երկրորդ ֆոն են մղվում։
Թերթի տեղեկություններով, տեւական ժամանակ Վրաստանը նաեւ թույլ չի տալիս զենք-զինամթերքի տարանցումը Ռուսաստանից Հայաստան»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























