Թերթը գրում է, որ երեկ երեկոյան սկսեցին լուրեր շրջանառվել, որ Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցախումբը իրականում կապ չունի վերջին շրջանում պաշտոնատար անձանց բնակարանային թալանի հետ:

«Մինչդեռ «ՉԻ» տեղեկություններով, հանցագործներից մեկի կողմից վարձակալված տնից հայտնաբերվել են հանցագործության գործիքներ, խոշոր գումար եւ տետր, որտեղ նշված են եղել պետական պաշտոնյաների եւ գործարարների տվյալներն ու հասցեները:

Մեր տեղեկություններով` ցանկում ընդգրկված են եղել այնպիսի անուններ, որոնց տներն արդեն թալանված են եղել»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: