Ամերիկյան դատարանը ԱՄՆ բանակի առաջին կարգի շարքային Էնդրյու Հոլմսին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։ Նա մեկն է այն հինգ ամերիկացի զինծառայողներից, որոնց 2010 թվականին մեղսագրվել էր երեք աֆղանցիների կանխամտածված սպանությունը, հայտնում է BBC-ն։
Խոսքը աֆղանցի դեռահասի մասին է՝ սպանված ամերիկացի զինծառայողների կողմից։ Հոլմսը խոստովանել է, որ տղան վտանգ չի ներկայացրել եւ նրա մոտ զենք չի եղել։ Հոլմսը միայնակ չի ծաղրել դեռահասին, ավելի շուտ գործել է իր ծառայակիցների նախաձեռնությամբ։
Հոլմսը խոստովանել է, որ հինգ մետրից ինքը վեցից ութ փամփուշտ է պարպել անզեն աֆղանցի դեռահասի վրա։ Դրանից առաջ նրա ծառայակից Ջերեմի Մոռլոկը իր զոհին նշան էր արել մոտենալ եւ տղայի վրա նռնակ էր նետել։ Հանցագործությունները կատարվել էին «մարզական հետաքրքրությունից» դրդված։ Միանշանակ պատասխան, թե ում ձեռքով է մահացել տղան, հայտնի չէ։
Հոլմսը արդարադատության հետ գնացել էր գործարքի եւ խոստովանել, որ սպանություններից մեկն ինքն է կատարել։



























