Թերթը գրում է, որ Աբովյանում տաքսիների վարորդներին տեռորի են ենթարկում գծատերերը: «Ժամանակին քաղաքում գործում էին միջքաղաքային երթուղիներ, որոնց տոմսն արժեր 50 դրամ: Մոտ մեկ տարի առաջ դրանք փոխարինվեցին «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով, տոմսի արժեքն էլ դարձավ 100 դրամ, այն դեպքում, երբ քաղաքի մի ծայրից մյուսը Երեւանի երեք կանգառի չափ հազիվ լինի: Ավտոբուսների ներկրումից անմիջապես հետո էլ արգելվեց Աբովյան-Երեւան միկրոավտոբուսներին մուտք գործել քաղաք և հավաքել ուղևորների: Նրանց արդեն ավտոբուսներն են հասցնում ավտոկայան, որտեղից էլ կրկին գումար ծախսելով՝ հասնում են Երեւան:

Քաղաքացիները սկզբից հաշտվել էին այս իրավիճակին, եւ շատ դեպքերում նույն փողոցում ապրող 4 ուղեւորներ միանում էին եւ տաքսուն վճարելով յուրաքանչյուրը 100 դրամ` հասնում էին տուն: Այժմ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, տաքսու վարորդներին դուրս են հանում ավտոկայանից, որպեսզի բնակիչներն օգտվեն միայն «Դե լյուքս» ֆիրմայի տաքսիներից եւ ավտոբուսներից, որոնք պատկանում են Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին:

Իսկ երեկ, արդեն, զծի տերերը տաքսիների վարորդներին պարտադրել են 1 հոգուց ավել չվերցնել, իսկ եթե վերցնում են` ճշտել՝ ընտանիքի անդամներ են, թե ոչ, որպեսզի գծատերերը ուղևորների պակաս չունենան»,- գրում է «Երկիր-ը: