Այս հանգստյան օրերին Կարակասում նախատեսված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հանդիպումն անորոշ ժամկետով հետաձգվել է: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Նիկոլաս Մադուրոն:

Նրա խոսոքով` Չավեսին ժամանակ է պետք քիմիաթերապիայի վերջին կուրսից հետո ապաքինվելու համար:

Վենեսուելայի առաջնորդը Կարակաս էր վերադարձել ուրբաթ` Կուբայում  վերականգնողական թերապիայի վերջին կուրսից հետո:  Հուլիսին Չավեսը քաղցկեղային ուռուցքի վիրահատության էր ենթարկվել:

Հիշեցնենք, որ նախօրեին Ահմադինեժադը հանդես էր եկել Նյու Յորքում ՄԱԿ-ի  Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանում եւ  այնտեղից պետք է մեկներ Վենեսուելա: