«Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի ռեակտորի խողովակում մասնագետները ջրածին են հայտնաբերել, սակայն պայթյունի վտանգ առաջիկայում չկա, սեպտեմբերի 24-ին հայտարարել է ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power Company (TEPCO) ընկերությունը:
Ինչպես պնդում են ընկերությունում, «այդ գազի պարունակությունը համակարգում ներկայումս կազմում է մոտ 1 տոկոս»: Միաժամանակ` փորձագետները նշում են, որ խողովակներում 4 տոկոս ջրածնի եւ 5 տոկոս թթվածնի խառնուրդի դեպքում պայթյունը շատ հնարավոր է: Նման իրավիճակից խուսափելու համար ընկերությունը շարունակում է ազոտ մատակարարել խնդրահարույց ռեակտորներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























