Լիբիական Ջամահարիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստրը՝ Աիշան, աուդիոուղերձով դիմել է Լիբիայի ժողովրդին։ Չորս րոպե տեւած աուդիոուղերձը եթեր է հեռարձակել սիրիական Ar-rai հեռուստաալիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Աիշան Լիբիայի ժողովրդին նախազգուշացնում է, որ երկրի նոր առաջնորդները լիբիացիների կարող են դավաճանել այպես, ինչպես իր հորը դավաճանեցին։ «Նրանք, ովքեր դավաճանեցին տված խոստումները, ինչո՞ւ չեն դավաճանի նաեւ ձեզ»,- ասել է Աիշան։
Քադաֆիի դուստրն ունկնդիրներին հավաստիացրել է, որ իր հայրը չի դադարեցնում պայքարը։ «Հավատացնում եմ ձեզ, նրա հետ ամեն բան կարգին է։ Նա հավատում է աստծուն, նա լավ տրամադրություն ունի, նրա ձեռքում զենք կա եւ նա զինվորների հետ ուս ուսի մարտնչում է»,- հայտարարել է Աշա Քադաֆին։




























