Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի ելույթին մասնակցելու համար փորձել է հյուրերի համար նախատեսված մուտքից մտնել, որի պատճառով ՄԱԿ-ի ոստիկանության եւ Էրդողանի թիկնապահների միջեւ քաշքշուք է տեղի ունեցել:
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը եւս հաստատել է, որ իրենք փորձել են հյուրերի համար նախատեսված մուտքով մտնել, որի ընթացքում մի թեթեւ լարվածություն է եղել իր թիկնապահների եւ ՄԱԿ-ի ոստիկանների միջեւ:
«Դրանից հետո մենք հետ դարձանք եւ մտանք մեր սրահը»,- ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ի նախագահ Բան Կի Մունը հիշյալ դեպքի հետ կախված այցելել է իրեն եւ ներողություն խնդրել:
Նշենք, որ Էրդողանի թիկնապահները հայտնի են իրենց սկանդալային վարքով: 2009-սեպտեմբերին, երն Էրդողանը կրկին գտնվում էր ԱՄՆ-ում, ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի եւ Օբամայի թիկնապահների միջեւ, որին խառնվել էր նաեւ Էրդողանը՝ հրելով Օբամայի թիկնապահներից մեկին:
Այս տարի սեպտեմբերի կեսերին Էրդողանի՝ Եգիպտոս կատարած այցի ընթացքում Էրդողանի թիկնապահների եւ եգիպտացի ոստիկանների միջեւ կրկին քաշքշուք է տեղի ունեցել:




























