Լոնդոնում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 6 մարդ, այդ թվում երեք երեխա եւ երկու դեռահաս: Նրանք բոլորը մեկ ընտանիքի անդամներ էին` ծագմամբ Սաուդյան Արաբիայից: Հրդեհը բռնկվել է երկսենյականոց առանձնատանը սեպտեմբերի 24-ի գիշերը: Երկու մարդ ողջ է մնացել:
Ներկա պահին հրշեջ ծառայության աշխատակիցներին հաջողվել է հանգցնել կրակը: Բռնկման պատճառները դեռուս անհայտ են, հաղորդում է ВВС-ն:


























