Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շտապ խաղաղության պայմանագիր կնքվի, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը։ Մենք կողմ ենք, որպեսզի շտապ խաղաղության պայմանագիր կնքվի երկու երկրների միջեւ։ Կշարունակենք խորհրդակցություններն այդ հարցով, այդ թվում Ռուսաստանի հետ»,- ասել է նա։




























