Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «Եդինայա Ռոսիա»-ի համագումարի ժամանակ` սեպտեմբերի 24-ին, առաջարկել է վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջադրել իր թեկնածությունը 2013 թվի նախագահական ընտրություններում:

Ինքը` Դմիտրի Մեդվեդեւը, համաձայնվել է գլխավորել «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը Պետական Դումայի առաջիկա ընտրություններում, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերի 4-ին:

Մեդվեդեւը նշել է, որ նախագահական ընտրություններից հետո պատրաստ է աշխատել ՌԴ կառավարությունում: