Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան, որին հաջորդում են Ադրբեջանն ու Ուկրաինան, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել են Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակից, 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի 10 հիմնական առեւտրային գործընկերների մասնաբաժինը կազմում է Վրաստանի ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության 67 տոկոսը:
Թուրքիայի հետ Վրաստանի առեւտրաշրջանառությունը կազմում է 946 միլիոն, Ադրբեջանի հետ` 622 միլիոն, իսկ Ուկրաինայի հետ` 546 միլիոն ԱՄՆ դոլար:



























