Սեպտեմբերի 23-ին, ժամը 20-ին, ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրվել 54-ամյա Նորիկ Պ.-ն, 43-ամյա Արթուր Հ.-ն եւ 40-ամյա Ռոբերտ Բ.-ն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ օգոստոսի սկզբներին Նռնաձոր գյուղի «Ճապկեր» կոչվող տեղամասում ապօրինի որս են արել` սպանելով մեկ բեզոարյան այծ:Նույն օրը Արթուր Հ.-ն ներկայացրել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` հայտնելով, որ հանգուցյալ հորը պատկանող այդ զենքն օգտագործվել է որսագողության ժամանակ:

Ինքնաձիգն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: