Lady Gaga-ն, վշտացած իր 14-ամյա երկրպագու Ջեյմի Ռոդեմայերի ինքնասպանության փաստից, նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Սկանդալային երգչուհին, ով նույնասեռականների իրավունքների պաշտպան է, մտադիր է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել երեխաներին ահաբեկելու խնդիրը։
Lady Gaga-ի նյույորքցի երկրպագուն կյանքին ինքնասպանության միջոցով վերջ էր տվել՝ չդիմանալով իր սեռական կողմնորոշման վերաբերյալ հասակակիցների ծաղրին եւ սպառնալիքներին։ Ռոդեմայերը ինտերնետում տեսահոլովակ է տեղադրել, ուր երեւում է, թե ինչպես են դպրոցի միջանցքներում ծաղրում իրեն։
Lady Gaga-ն վստահ է, որ սրան պետք է վերջ դնել։



























