Գերմանիա եւ մի քանի հարեւան երկրներ են ներթափանցել տասնյակ իսլամիստ ծայրահեղականներ, որոնք իրենց ներկայացնում են որպես փախստականներ եւ ծրագրում են ահաբեկչություններ իրականացնել ԵՄ տարածքում, երեքշաբթի հայտնել է Focus ամսագիրը։

«Պետական անվտանգության մի քանի մարմիններ միաձայն նախազգուշացնում են, որ վերջերս Գերմանիա եւ հարեւան երկրներ են ուղարկվել ենթադրյալ մահմեդական ահաբեկիչներ»,-գրում է Focus-ը: 

Առցանց հրատարակության տվյալներով՝ կասկածյալները ահաբեկչական գործողություններ իրականացնելու կոնկրետ ծրագրեր են մշակում եւ Գերմանիա, Ավստրիա եւ Նիդեռլանդներ են ժամանել հիմնականում Միջին Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից փախստականների անվան տակ:

«Մերձավոր Արեւելքում իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ վերջերս բռնկված անկարգությունները կարող են այստեղ՝ Եվրոպայում, արմատական հանցագործներին դրդել ահաբեկչական գործողություններ իրականացնել»,-Focus-ը մեջբերում է Գերմանիայի Դաշնային ոստիկանության ներկայացուցչի խոսքը։

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության տվյալներով՝ այս պահին երկրում գտնվում է 1750 մարդ, որոնք գնահատվում են որպես ահաբեկչական գաղափարների պոտենցիալ վտանգավոր կրողներ: