Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունն առավոտյան տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում տեխնիկական խնդրի հետ կապված դժվարություններ են առաջացել տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների առումով։ Վերին Լարսի անցակետում մաքսային կցորդ Վահան Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական կողմին հաջողվել է վերացնել բոլոր տեխնիկական խնդիրները, եւ բեռները սկսել են ձեւակերպվել։

Նա հավելեց, որ ռուսական մաքսային ծառայությունն այժմ աշխատում է ուժեղացված ռեժիմով, եւ շուտով հերթերը պետք է կրճատվեն: «Երթեւեկությանը սպասում է մոտ 1400 հայկական բեռնատար։ Հայաստանից դուրս է եկել մոտ 700 բեռնատար, դրանք դեռ չեն հատել ռուսական սահմանը։ Նույն թվով բեռնատարներ գտնվում են ռուսական կողմում»,-հավելեց նա։ Պաշտոնյան նաեւ նշեց, որ եւս կես հազար մեքենա գտնվում է վրացական կողմում եւ Հայաստանից ուղեւորվում է Ռուսաստան:

Արամ Դանիելյան