Երեւանի Աճառյան փողոցի եւ դեպի Առինջ գյուղը տանող ճանապարհի խաչմերուկում, սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրար են բախվել թիվ 261 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0911 Լ համարանիշի միկրոավտոբուսը, «Մարկիզա» տաքսի ծառայության «Ռենո» մակնիշի Տ 1730 համարանիշի ավոտմեքենաները:

Պատահարի հետեւանքով, «Ռենո»-ի վարորդը` 54-ամյա Աշոտ Մինասյանը տեղում մահացել է, իսկ «ԳԱԶել»-ի ուղեւորներ 21-ամյա Արթուր Հայրապետյանը, 40-ամյա Գայանե Խաչատրյանը, 36-ամյա Գեղամ Աբելյանը, 43-ամյա Գրետա Ալեքսանյանը, 50-ամյա Սերգեյ Ադիլյանը եւ 40-ամյա Գոհար Ալեքսանյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: