Իսրայելի ոստիկանությունը կանխել է դանակահարությունը, որը նախատեսել էր արեւելյան Երուսաղեմի բնակիչը հրեական Զատկի  տոնակատարության ժամանակ, հինգշաբթի տեղեկացրել է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Երուսաղեմի ոստիկանության աշխատակիցները կանխել են դանակահարությունը Պեսախի (հրեական Զատկի) տոնի ժամանակ։ 37-ամյա դիմակավոր տղամարդը Ա-Թուր շրջանից, կալանավորվել է Երուսաղեմի Հին քաղաքում... այն բանից հետո, երբ Տաճարի լեռան վրա բարձրացրել է ահաբեկչական կազմակերպության դրոշը։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա մտադիր էր դանակով հարձակում գործել, որը նախատեսել էր վերցնել իր աշխատավայրից»,- նշվել է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում, որը տեղադրվել է Թվիթերում։

Վերջին օրերին Իսրայելի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները Երուսաղեմի Հին քաղաքում, դեպի ուր ձգվում են հուդայական, քրիստոնյա եւ մահմեդական հազարավոր ուխտավորներ։ Աբրահամյան երեք կրոնների համար ամենակարեւոր տոնն այս տարի անցնում է իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ հարաբերությունների լարվածության եւ Տաճարի լեռան կարգավիճակի շուրջ վեճերի ֆոնին։