Վախճանվել է 2004 թվին Նոբելյան մրցանակի դափնեկիր Վանգարի Մաատային (Wangari Maathai), հաղորդում է Reuters-ը: 72-ամյա քենիուհին մահացել է Նայրոբիի հոսպիտալում` օնկոլոգիական հիվանդությունից:
Նա առաջին աֆրիկուհին է, ով Նոբելյան մրցանակի է արժանացել: Հայտնի է որպես շրջակա միջավայրի եւ կանանց իրավունքների համար պաշտպան: Նա հանդիսանում է «Կանաչ գոտի» (Green Belt Movement) հասարակական շարժման հիմնադիրը:



























