Կրասնոդարում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի WBO վարկածի աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը ռուսաստանցիներ, աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգի եւ տիտղոսի հավակնորդ Գենադի Մարտիրոսյանի միջեւ:

Մենամարտն ավարտվել է ժամանակից շուտ: 11-րդ ռաունդից առաջ Մարտիրոսյանի թիմը ռինգ է նետել սպիտակ սրբիչ` հրաժարվելով պայքարից: Մարտիրոսյանի աչքի տակ լուրջ հեմատոմա է առաջացել: Այդ պատճառով մարզիչները որոշել են չշարունակել մենամարտը: