Գերմանիան Լեհաստանին թույլ է տվել Ուկրաինային մատակարարել հինգ ՄիԳ-29: Այդ մասին գրում է BILD-ը։
Ավելի վաղ, Գերմանիայի կառավարությունը հաստատել էր, որ Լեհաստանը Ուկրաինայի զինված ուժերին ինքնաթիռներ մատակարարելու վերաբերյալ պահանջ է ներկայացրել։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հավելել է, որ պատասխանը կտրվի մեկ օրվա ընթացքում։
Գերմանիան 1990 թվականին վերամիավորումից հետո Արևելյան Գերմանիայից 24 ՄիԳ-29 կործանիչ է ստացել։ Այն ժամանակ այդ ինքնաթիռներն աշխարհի ամենաժամանակակից կործանիչներից էին։ 2004 թվականին Բեռլինը Լեհաստանին է հանձնել 22 ինքնաթիռ։ Մնացած երկու ինքնաթիռներից մեկը կործանվել է դժբախտ պատահարի հետևանքով, իսկ մյուսը ցուցադրվում է թանգարանում:
Դեռ մարտին Լեհաստանը հայտարարել էր Ուկրաինային MIG-29 կործանիչների փոխանցման մասին։ Սակայն, կառավարությանն անհրաժեշտ է արտահանման լիցենզիա ստանալ Գերմանիայից ստացված ինքնաթիռների համար։





























