Երկու հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրը: Իմպուլսը 2:1 հաշվով հաղթեց Շիրակին, Միկան 2:0 հաշվով առավելության հասավ Արարատի նկատմամբ:
23-րդ տուրի առաջին երկու հանդիպումները տեղի էին ունեցել սեպտեմբերի 14-ին. Գանձասարը 1:2 հաշվով պարտվել էր Փյունիկին, Ուլիսը նվազագույն հաշվով հաղթել էր Բանանցին:
Առաջատարը 47 միավոր վաստակած Ուլիսն է:




























