Տաթեւ-Գորիս ճանապարհի 27-րդ կմ-ին, սեպտեմբերի 24-ին մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 21:00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Վթարի հետևանքով վարորդը` 35-ամյա Շիրազ Վարդազարյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է նախաքննություն: