Երեւանում բացվել է Expo «Ռուսաստան-Հայաստան2009» ցուցահանդեսը։ Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ռուս եւ հայ խոշոր ձեռնարկատերեր։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ընթերցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը։ Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ նմանօրինակ ցուցահանդեսներն ակտվացնում են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ համագործակցությունը։ Նախարարը նշում է, որ հայ-ռուսական համագործակցությունը ավանդաբար բարձր մակարդակի վրա է գտնվում։ Ուղեձում նշվում է, որ հայկական տնտեսության մեջ ռուսական ներդրումները մեծ դեր են խաղում։
ԱՊՀ գործերով դաշնային գործակալության փոխնախագահ Իգոր Մարոզովը ընթերցել է միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության համանախագահ Իգոր Լեւիտինի ուղերձը, ով եւս ընդգծել է նման ցուցահանդեսների դերը։ Նշենք, որ ցուցահանդեսի ավարտին տեղի կունենա կլոր սեղան՝ երկկողմ էներգետիկ համագործակցության հարցերով։



























