Ոստիկանության Վաղարշապատի բաժնում, սեպտեմբերի 25-ին, հաղորդում է ստացվել, որ մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Էջմիածին-Երեւան ճանապարհի 2-րդ կմ-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 35-ամյա Տիգրան Ն.-ն ժամը 20.20-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Շարան» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 70-ամյա Քաղցրիկ Խաչիկյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: