Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի WBO վարկածի աշխարհի չեմպիոնի մենամարտում Դմիտրի Պիրոգին պարտված Գենադի Մարտիրոսյանը երկու օր կմնա Կրասնոդարի հիվանդանոցում: Մենամարտի 10-րդ ռաունդից հետո Մարտիրոսյանի աչքի հեմատոմայի պատճառով մենամարտը դադարեցվել էր: Մտավախություն կար, որ բռնցքամարտիկը կունենա նաեւ ներգանգային հեմատոմա, սակայն հետազոտությունները հակառակն են ցույց տվել: Այդուամենայնիվ, բռնցքամարտիկը երկու օր կմնա բժիշկների հսկողության տակ, հաղորդում է Ria.ru-ն: