ՄԱԿ-ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր է փոխանցվել ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին: 

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան եւ նախընտրել է ապաստան գտնել երրորդ երկրում:

Նշենք, որ Հայաստանում այլեւս ադրբեջանցի ռազմագերի չկա, մինչեւ Ադրբեջանում են պահվում երեք հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, եւ 5 անձինց բաղկացած մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները:

Եղիշե Գեւորգյանը 8 անգամ դատապարտվել է, եւ ներկայում էլ հետախուզվում է սպանության կասկածանքով: Նա ընտանիքի հետ 2010 թ. հունվարի 10-ին փախել էր Ադրբեջան:

Անծանոթ տարածքում մոլորված երկու հայ զինվորները 2009 թ. մայիսից գտնվում են Ադրբեջանում, եւ մեկը` նույն տարվա հուլիսից: