Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արհմիությունների ու գործատուների կազմակերպությունների ներկայացուցիչներին Ելիսեյան պալատ պաշտոնական հրավեր է ուղարկել, գրում է Le Figaro-ն։ Հրատարակության տվյալներով՝ Հինգերորդ հանրապետության ղեկավարը պատրաստվում է նրանց հետ քննարկել վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումները, որոնց դեմ երկրի փողոցներում շարունակվում են համապատասխան խմբերի կազմակերպած բողոքի ցույցերը։
Նշվում է, որ Մակրոնը պատրաստվում է հանդիպել նրանց հետ երկրի Սահմանադրական խորհրդի կողմից փոփոխությունների քննարկման ֆոնին եւ խոստանում, որ նրանց եզրակացությունները չեն ազդի միջոցառման անցկացման վրա։ Ֆրանսիայի նախագահի հանդիպումը նախատեսվում է կազմակերպել ապրիլի 18-ին։
«Սա միանշանակ կլինի այն ցիկլի սկիզբը, որը նախագահն ու կառավարությունը կշարունակեն առաջիկա շաբաթներին սոցիալական գործընկերների հետ։ Այս երկխոսության համար Ելիսեյան պալատի դռներն առանց նախապայմանների բաց կմնան»,- ասել են Մակրոնին մոտ կանգնած հրատարակության աղբյուրները։
Միևնույն ժամանակ, արհմիությունները դեռ չեն պատրաստվում հրաժարվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներից և պահանջում են դրա ամբողջական վերացումը։ Ավելին, կազմակերպություններն արդեն հայտարարել են մայիսի 1-ին նոր լայնածավալ ցույցի պլանների մասին։





























